«Հայաստանի ղեկավարությունը պետք է գիտակցի, որ պանիրը եվրոպական մկան թակարդում անվճար չի լինելու»,- իր թելեգրամ-ալիքում գրել է ՌԴ Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին: Պատգամավորի կարծիքով՝ առևտրային արտոնությունները Հայաստանի տարածքում հակառուսական հենակետ ստեղծելու վճարն են։                
 

30 զոհ՝ Հալեպում

30 զոհ՝ Հալեպում
20.02.2013 | 12:43

Սիրիական ընդդիմությունը հայտնում է, որ երեկ Հայլեպում հրթիռակոծության հետևանքով ավելի քան 30 մարդ է զոհվել։ Որոշ տվյալներով՝ մահացածների կեսը երեխաներ են։ Մտավախություն կա, որ փլված շինությունների ավերակների տակ կարող են հայտնաբերվել նոր զոհեր։ Սիրիական պաշտոնական լրատվամիջոցները հաղորդում են, որ հարվածներ են հասցվել նաև Դամասկոսում՝ նախագահական նստավայրի մոտ։ Հայտնի չէ՝ դեպքի ժամանակ նախագահ Բաշար Ասադը գտնվո՞ւմ էր նստավայրում, թե՞ ոչ։

Դիտվել է՝ 1796

Մեկնաբանություններ